Բարսելոնայի նախկին հարձակվողը պատրաստ է հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում
«Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմը դեմ չէ հանդես գալ Ռուսաստանի հավաքականի կազմում, եթե Բրազիլիայի հավաքականից չստանա հրավեր։
– Մրցաշրջանի մեկնարկում դուք նշեցիք, որ պատրաստ եք հանդես գալ Ռուսաստանի հավաքականում։ Իրականում դա հնարավո՞ր է, դուք որևէ քայլ ձեռնարկե՞լ եք։
– Ո՛չ, ես ասել եմ, որ եթե չհրավիրվեմ Բրազիլիայի հավաքականի, և եթե Ռուսաստանի հավաքականը ցանկություն հայտնի, ապա ինչու՞ ոչ։ Ինձ համար առաջնայինը Բրազիլիայի հավաքականն է։ Ես բրազիլացի եմ և երազում եմ հանդես գալ Բրազիլիայի հավաքականում, սակայն եթե չստանամ հրավեր, ապա ինչու՞ չփոխեմ սպորտային քաղաքացիությունս։ Շատ բրազիլացիներ կան, որ այդպես են վարվել,- բրազիլացի խաղացողի խոսքերը մեջբերում է Foot Mercato-ն։
Հիշեցնենք, որ Մալկոմը «Զենիթի» շարքերը համալրել է 2019 թվականի ամռանը։ Այն ժամանակ ռուսական ակումբը «Բարսելոնային» վճարել է 40 մլն եվրո։
# Բարսելոնա, Բրազիլիայի հավաքական, Զենիթ, Մալկոմ, Ռուսաստանի հավաքական