Բարսելոնայի նախագահի թեկնածու․ «Մեսսիին կասեմ, որ նրա աշխատավարձը չափազանց բարձր է»
«Բարսելոնայի» նախագահի թեկնածու Էմիլի Ռուսոն, ով Խոսեպ Մարիա Բարտոմեուի կառավարման տարիներին եղել է ակումբի փոխնախագահը, Diaro Sport-ին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Լեո Մեսսիի ապագայի մասին․
– Ի՞նչ ծրագրեր ունեք Լեո Մեսսիի հետ կապված
– Մենք ակնհայտ առավելություն ունենք․ մեր թիմում է աշխատում Խոսեպ Մարիա Միգելան, ով Մեսսիին բերել է «Բարսելոնա», երբ նա դեռ երեխա էր։
– Այո՛, բայց․․․․
– Ես կնայեմ Լեոյի աչքերին և կասեմ․ «Քո աշխատավարձը չափազանց բարձր է․ ակումբը չի կարող վճարել քեզ, իսկ այժմ թույլ տուր ինձ պատմել քեզ մեր սպորտային ծրագրերի մասին։ Մենք քեզ կշրջապատենք երիտասարդ տաղանդներով»։
– Ամռանը նա ցանկանում էր հեռանալ։
– Նա փողի համար չէր ցանկանում հեռանալ։ Խնդիրը սպորտային ծրագրերի բացակայությունն էր։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 24-ին։
# Բարսելոնա, Էմիլի Ռուսո, Լեո Մեսսի