«Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթի խաղում 📸

«Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթի խաղում 📸

22/07/2025 - 14:01

«Բարսելոնան» Գամպերի գավաթի խաղում այս տարի կհանդիպի իտալական «Կոմոյին», հայտնում է «բլաուգրանայի» մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կկայանա օգոստոսի 10-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Ավելի վաղ «Բարսելոնան» հաղորդել էր, որ հանդիպումը տեղի կունենա վերակառուցվող «Սփոթիֆայ Կամպ Նոու» ստադիոնում։ Կատալոնական ակումբը նախորդ երկու մրցաշրջաններում խաղացել է Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» մարզադաշտում։

«Կոմոն» այժմ գլխավորում է «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասը։

38-ամյա մասնագետը կապտանռնագույն մարզաշապիկով հանդես է եկել 2011-14 թթ., 151 խաղում խփել է 42 գոլ, կատարել 50 ասիստ։

Ժոան Գամպերի գավաթի հանդիպումն ընկերական է։ Այն անցկացվում է 1966 թվականից։

Ժոան Գամպերը «Բարսելոնայի» հիմնադիրն ու առաջին նախագահն է եղել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023