Բարսելոնայի մի շարք տնօրեններ հրաժարական են տվել
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի վեց անդամներ լքում են իրենց պաշտոնը։
Հրաժարական են տվել ակումբի փոխտնօրեններ Էմիլի Ռուսոն և Էնրկե Տոմբասը, ովքեր կոնֆլիկտ ունեին ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ։ Պաշտոնը լքել են նաև տնօրեններ Սիլվիո Էլիասը, Մարիա Տեյշիդորը, Ժոզեպ Պոնտը, ինչպես նաև ղեկավարության քարտուղար Ժորդի Կլասամիլիան։
Հրաժարական տված պաշտոնյաները իրենց քայլը բացատրում են այն բանով, որ ակումբը դժգոհ է մնացել սոցցանցերի հետ կապված սկանդալային բացահայտումներից, ինչպես նաև իրենց հրաժարականի պատճառ են համարում նաև կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջաց ճգնաժամը և դրա հետևանքները։
«Տնօերնները, որոնք տարբեր պաշտոններ էին զբաղեցնում ակումբի ղեկավար կազմում, Բարտոմեուից պահանջեցին անհապաղ որոշում կայացնի և ցանկանում են առանց վերադարձի լքել պաշտոնը։
Մենք հասել ենք այդ կետին և չենք ցանկանում փոխել ակումբի ղեկավարման մեթոդները։ Ցանկանում ենք մեր հիասթափությունը հայտնել կապված սոցցանցերի հետ կապված սկանդալի կապակցությամբ, որը մամուլի շրջանակում ավելի հայտնի է Barçagate։
Հուսով ենք, որ PricewaterhouseCoopers-ի կողմից իրականացվող աուդիտից հետո բոլորը կստանան իրենց հասանելիք պատասխանը։
Ի վերջո, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել տնօրենների խորհդրին և երախտագիտություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր իրենց էներգիան և ուժերը ներդրել են հանուն ակումբի»,- նշվում է հրաժարականներին վերաբերող հայտարարության մեջ։
# Բարսելոնա, Խոսեպ Մարիա Բարտոմեու, կորոնավիրուս