Բարսելոնայի ղեկավարները Մեսսիի հեռանալու որոշման մասին իմացել են դեռ վաղուց
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին իր հեռանալու որոշման մասին վաղուց է տեղյակ պահել ակումբի ղեկավարությանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի ֆուտբոլիստը և նրա գործակալ Խորխե Մեսսին դեռևս հուլիսին ակումբի ղեկավարությանն ակնարկել են խաղացողի հեռանալու ցանկության մասին։
Ֆուտբոլիստի ներկայացուցիչները տեղյակ են պահել, որ Մեսսին չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել ակումբի հետ։ Այդ տեղեկատվությանը «Բարսայի» ղեկավարները լուրջ չեն մոտեցել այնքան ժամանակ, մինչև ֆուտբոլիստը անձամբ բյուրոֆաքսի միջոցով տեղյակ չի պահել իր հեռանալու ցանկության մասին։ Հավելենք, որ բյուրոֆաքսը համարվում է իրավաբանական փաստաթուղթ։
Կատալոնական ակումբն իր հերթին պնդում է, որ Լեո Մեսսին գործող պայմանագիր ունի և տեղյակ չի պահել իր հեռանալու մասին մինչև սույն թվականի հունիսի 10-ը։ Նրա պայմանագրի խզման կետը, ըստ որոշ աղբյուրների, գործում էր հենց հունիսի 10-ը, իսկ Մեսսին էլ պնդում է, որ այդ պահին մրցաշրջանն ընթացքի մեջ էր և պատրաստվում է օգտվել ՖԻՖԱ-ի որոշ նոր կանոնակարգերից։
# Բարսելոնա, Լեո Մեսսի