Բարսելոնայի հերթական նախկին ֆուտբոլիստն է տեղափոխվել Վիսել Կոբե
Ինչպես տեղեկացնում է ճապոնական J-League-ն ներկայանցող «Վիլսել Կոբեի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Բոյան Կրկիչի հետ։
30-ամյա հարձակվողը «Վիսել Կոբե» է տեղափոխվել անվճար` ակումբի հետ պայմանագիր կնքելով մինչև 2023 թ. հունվարի 31-ը։
Բոյան Կրկիչի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Մոնրեալ Իմփաքթը», որտեղից հեռացել է 2021 թ. հունվարին և մինչ այս պահը գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։
Հիշեցնենք, որ Բոյան Կրկիչն առավել հայտնի է «Բարսելոնայում» ունեցած մրցելույթներով, որի կազմում հանդես է եկել 2007-2011 թթ. և 2013-14 թթ. և կատալոնական ակումբի մարզաշապիկով անցկացրել է 163 հանդիպում` դառնալով 41 գոլի և 19 գոլանին փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Բոյանը դարձել է «Բարսելոնայի» արդեն չորրորդ նախկին ֆուտբոլիստը, ով դարձել է «Վիսել Կոբեի» ֆուտբոլիստ։ Ներկա պահին ճապոնական ակումբի գույները պաշտպանում են նաև Անդրես Ինիեստան, Թոմաս Վերմալենը և Սերխի Սամպերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# J-League, Անդրես Ինիեստա, Բարսելոնա, Բոյան Կրկիչ, Թոմաս Վերմալեն, Ճապոնիայի առաջնություն, Մոնրեալ Իմպաքթ, Սերխի Սամպեր, Վիսել Կոբե, տրանսֆերներ