Մեսսին այս պահին ավելի շատ հակված է մնալ Բարսելոնայում 📸
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսիի և ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին, սակայն արգենտինացու ապագան շարունակում է անորոշ մնալ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Մեսսին իր ապագայի շուրջ դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Պարբերականը, հիմնվելով կատալոնական ակումբում իր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա, հայտնում է, որ այս պահին 33-ամյա ֆուտբոլիստն ավելի շատ հակված է մնալ «Բարսելոնայում», քան տեղափոխվել այլ ակումբ։ Լեոյի շրջապատը նույնպես չի հերքել այս տեղեկությունը։
Marca-ն հայտնում է, որ հարձակվողն, իրոք, ցանկանում էր փոխել ակումբային գրանցումն այն ժամանակ, երբ Խոսեպ Բարտոմեուն էր նախագահը, սակայնայ այժմ իրավիճակն այլ է․արգենտինացի ֆուտբոլիստը կսպասի մինչև ակումբի նախագահական ընտրությունների ավարտ, որից հետո միայն կքննարկի իր ապագայի հարցը նոր նախագահի հետ։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 7-ին։
Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստին զայրացնում են խոսակցություններն այն մասին, որ նա ցանկանում է տեղափոխվել այլ ակումբ։ Նրան դուր չեն գալիս նաև ՊՍԺ-ի ղեկավարության և ֆուտբոլիստների հայտարարությունները, որոնք ակնարկում են Մեսսիի՝ փարիզյան ակումբ տեղափոխության մասին։ Նա բացասաբար է վերաբերվել նաև France Footbol-ի առաջին էջի նկարին, որում պատկերված է եղել Մեսսին ՊՍԺ-ի համազգեստով։
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը բոլոր խաղերի հաշվարկով «Բարսելոնայի» կազմում անց է կացրել 31 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լա լիգա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու, ՊՍԺ