Բարսելոնայի հարձակվողը մոտ է Կադիս տեղափոխվելուն
«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ Դե Յոնգը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Սևիլիային», շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 31-ամյա ֆուտբոլիստի նոր ակումբը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Կադիսը»։
Աղբյուրի փոխանցմամբ` «Սևիլիան» ընդունել է «Բարսելոնայի»` հոլանդացի հարձակվողի վարձակալությունը ժամկետից շուտ ավարտին հասցնելու խնդրանքը։
Նշենք, որ Լյուկ Դե Յոնգի ու «Բարսելոնայի» միջև կնքված վարձակալական պայմանագիրն ավարտվում էր 2022 թ. հունիսի 30-ին։
Հաղորդվում է, որ երեք ակումբներն արդեն համաձայնեցրել են գործարքի բոլոր մանրամասները։ Այժմ Դե Յոնգը պետք է վերջանական որոշում կայացնի, որպեսզի տրանսֆերն ավարտին հասցվի։
Նշենք, որ Դե Յոնգը «Կադիսի» կազմում նույնպես հանդես է գալու վարձավճարով։
Հավելենք, որ 31-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնայի» կամզում անցկացրել է 12 հանդիպում` դառնալով 1 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ «Կադիսի» կազմում է հանդես գալիս նաև հայազգի կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լյուկ դե Յոնգ, Կադիս, Սևիլիա, տրանսֆերներ