«Բարսելոնայի» հայտացուցակն Ասիայի շրջագայության համար 📸
«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է ակումբի հայտացուցակն Ասիայի շրջագայության համար.
Դարպասապահներ – Ժոան Գարսիա, Վոյցեխ Շյեսնի, Ինյակի Պենյա, Դիեգո Կոխեն։
Պաշտպաններ – Պաու Կուբարսի, Ալեքս Բալդե, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորթ, Ժերար Մարտին, Ժոֆրե Տոռենտս։
Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, Ֆերմին Լոպես, Մարկ Կասադո, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Մարկ Բերնալ, Դրո Ֆեռնանդես, Գիլերմո Ֆեռնանդես։
Հարձակվողներ – Ֆերան Տոռես, Ռոբերտ Լևանդովսկի, Լամին Յամալ, Ռաֆինիա, Մարկոս Ռեշֆորդ, Ռունի Բարդաղջի, Տոնի Ֆեռնանդես։
«Բարսելոնան» արդեն սկսել է իր շրջագայությունը և հուլիսի 25-ին չարտերային թռիչքով մեկնել Ճապոնիայի Օսակա քաղաք։ Ակումբի ինքնաթիռը վայրէջք կկատարի հուլիսի 26-ին` տեղի ժամանակով առավոտյան 7:10։
Կատալանոկան ակումբը հուլիսի 27-ին ընկերական հանդիպում կանցկացնի ճապոնական «Վիսել Կոբեի» հետ, մեկնարկը` Երևանի ժամանակով 14:00-ին։
«Բլաուգրանան» հուլիսի 29-ին չարտերայի չվերթով կմեկնի Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ։ «Բարսելոնան» հուլիսի 31-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած, կմցրի «Սեուլի», իսկ օգոստոսի 4-ին` «Տեգուի» դեմ։ Վերջին հանդիպումը նույնպես Երևանի ժամով կմեկնարկի 15:00-ին։
Ակումբն օգոստոսի 5-ի վաղ առավոտյան չարտերային թռիչքով կվերադառնա Բարսելոնա։
«Բլաուգրանան» նախամրցաշրջանային պատրաստությունը կավարտի օգոստոսի 10-ին և Գամպերի գավաթի խաղում կմրցի իտալական «Կոմոյի» դեմ։
«Բարսելոնան» հայտնել էր, որ դեպի Ճապոնիա շրջագայությունը կազմակերպչի կողմից պայմանագրային լուրջ խախտումների պատճառով չեղարկել էր, սակայն խնդիրը լուծվել է կատալոնական ակումբը մեկնել է «ծագող արևի երկիր»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
✔️ The squad is set.
— FC Barcelona (@FCBarcelona) July 25, 2025
🌍 𝐑𝐞𝐚𝐝𝐲 𝐟𝐨𝐫 𝐓𝐇𝐄 𝐁𝐋𝐀𝐔𝐆𝐑𝐀𝐍𝐀 𝐓𝐎𝐔𝐑. pic.twitter.com/wItYhaao2f
# Բարսելոնա, ընկերական-հանդիպումներ