«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ գավաթային եզրափակիչի համար 📸

«Բարսելոնայի» հայտացուցակը «Ռեալի» դեմ գավաթային եզրափակիչի համար 📸

25/04/2025 - 12:07

«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը հրապարակել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի համար նախատեսված հայտացուցակը։

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենյա, Վոյցեխ Շյեսնի։

Պաշտպաններ – Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստիենսեն, Ժյուլ Կունդե, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորթ, Ժերար Մարտին։

Կիսապաշտպաններ – Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինիա, Պաբլո Տոռե, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ։

Հարձակվողներ – Ֆերան Տոռես, Պաու Վիկտոր։

Տևական դադարից հետո կատալոնական ակումբի հայտացուցակ է վերադարձել դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը, որը նախոր տարի սեպտեմբերի 22-ին «Վիլյառեալի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 6-րդ տուրում ծնկի խաչաձև կապանների ծանր վնասվածք էր ստացել։

«Կապտանտնագույնների» հայտացուցակից մկանային վնասվածքի պատճառով դուրս է մնացել հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։

«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023