Բարսելոնայի հայտացուցակը Գրանադայի դեմ հանդիպման համար
Իսպանական Լա լիգայի 24-րդ տուրում «Բարսելոնան» սեփական մարզադաշտում կմրցի «Գրանադայի» դեմ։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընգրկվել են այդ հանդիպման հայտացուցակում.
Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ինիակի Պենիա, Դիեգո Կոխեն
Պաշտպաններ – Ժոաու Կանսելու, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Ժյուլ Կունդե, Պաու Կուբարսի, Հեկտոր Ֆորթ
Կիսապաշտպաններ – Պեդրի, Ֆերմին Լոպես, Ֆրենկի դե Յոնգ, Իլկայ Գյունդողան, Լամին Յամալ, Մարկ Կասադո, Ռաֆինիա
Հարձակվողներ – Ռոբերտ Լևանդովսկի, Պաու Վիկտոր, Մարկ Գիյու
Նշենք, որ երկար դադատրից հետո «բլաուգրանայի» հայտացուցակ են վերադարձել դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն ու կիսապաշտպան Ռաֆինիան։
Հավելենք, որ «Բարսելոնա» – «Գրանադա» հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին` Երևանի ժամանակով 00:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գրանադա, Լա-լիգա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Ռաֆինիա