Բարսելոնայի կիսապաշտպանը որոշել է փոխել ֆուտբոլային քաղաքացիությունը
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլայիշ Մորիբան կողմնորոշվել է, թե որ երկրի հավաքականի կազմում է հանդես գալու։
Ինչպես տեղեկացնում է Cadena Ser-ը, 18-ամյա կիսապաշտպանը որոշել է ներկայացնել ոչ թե Իսպանիայի, այլ Գվինեայի հավաքականը։
Մորիբան ծնվել է Գվինեայի մայրաքաղաք Կոնակրիում, սակայն 2017 թ. սկսած հանդես է գալիս «Բարսելոնայի» համակարգում ու ունի Իսպանիայի քաղաքացիություն։
Երիտասարդ ֆուտբոլիստը խաղացել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում (Մ-17 ու 18, այժմ էլ Մ-19 տարեկանների հավաքականի անդամ է), որոնց կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 9 հանդիպում` դառնալով 2 գոլի հեղինակ։
Նշվում է, որ Մորիբայի այս որոշումը կապված չէ «Բարսելոնայի» ղեկավարության հետ ունեցած կոնֆլիկտի հետ։
Սպասվում է, որ 18-ամյա կիսապաշտպանը շուտով կհրավիրվի Գվինեայի հավաքական` մասնակցելու սեպտեմբերի 1-ին ԱԱ-2022-ի որակավորման փուլի Գվինեա-Բիսաուի դեմ կայանալիք հանդիպմանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Բարսելոնա, Գվինեայի հավաքական, Իլայիշ Մորիբա, Իսպանիայի հավաքական