Բարսելոնայի կանանց թիմը հաղթել է Չեմպիոնների լիգան🎥
Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի «Գամլա Ուլևի» մարզադաշտում կայացավ կանանց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության եզրափակի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» և «Բարսելոնան»։
Խաղի հաշիվը բացվեց արդեն հանդիպման 33-րդ վայրկյանին, երբ «ազնվականների» կամից ինքնագոլի հեղինակ դարձավ Մելանի Լոյպլցը։
Դրանից հետո գնդակները հերթով սկսեցի հայտնվել լոնդոդնյան ակումբի դարպասը, և նախքան ընդմիջման գնալը «Բարսելոնայի» ֆուտբոլիստուհիները ևս 3 գնդակ հեղինակեցին․ 14-րդ, 21-րդ ու 36-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքսիա Պուտելյաասը, Այթանա Բոնմաթին և Կարոլին Հանսենը, իսկ հաշիվը դարձավ արդեն 4։0։
Երկրորդ խաղակեսում էլ կատալոնական ակումբը հանդիպումը հանգիստ մոտեցրեց իր տրամաբանական ավարտին։
Այսպիսով, «Բարսելոնայի» կանանց թիմը 4։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Չելսիի» իրենց գործընկերուհիների նկատմամբ՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Նշենք, «կապտանռնագույյներն» ընդամենը երկրորդ անգամ էին խաղում մրցաշարի եզրափակչում։ 2018/19 մրցաշրջանում «Բարսելոնան» եզրափակչում 1։4 հաշվով զիջեց «Լիոնին»։
Հավելենք, որ «Չելսին» առաջին անգամ էր հասել ՉԼ եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բարսելոնայի կանանց թիմ, Կանանց Չեմպիոնների լիգա, Չելսի, Չելսիի կանանց թիմ, Չեմպիոնների-լիգա