Բարսելոնայի կազմից ևս երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով
«Բարսելոնայի» կազմում շարունակվում է «կորոնավիրուսային դժոխքը»։
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ևս երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով. խոսքը Սերժինիո Դեստի, Ֆիլիպե Կոուտինիոյի և Աբդե Էզալզուլիի մասին է։
Երեք ֆուտբոլիստներն էլ իրենց լավ են զգում և ինքնամեկուսացել են։
Այսպիսով, «բլաուգրանասի» կազմից կորոնավիրուսով վարակվել է արդեն 11 ֆուտբոլիստ։ Ավելի վաղ Covid-19-ի դրական թեստ էին հանձնել Դանի Ալվեսը,Կլեման Լանգլեն, Ժորդի Ալբան, Սամուել Ումտիտին, Գավին, Ալեխանդրո Բալդեն և Ուսման Դեմբելեն։
Հավելենք, որ «Բարսելոնան» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 2-ին։ Այդ օրը «բլաուգրանասը» Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Մալյորկայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աբդեսամադ Էզալզուլի, Ալեխանդրո Բալդե, Բարսելոնա, Գավի, Դանի Ալվես, Ժորդի Ալբա, Լա-լիգա, Կլեման Լանգլե, կորոնաճգնաժամ, կորոնավիրուս, Մալյորկա, Ուսման-Դեմբելե, Սամուել Ումտիտի, Սերժինիո Դեստ, Ֆիլիպե Կոուտինիո