Բարսելոնայի խաղացողներն ընթրել են Կիկե Սետիենի հետ
Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով TV3-ին, կատալոնական «Բարսելոնայի» խաղացողները թիմային ընթրիք են ունեցել ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Կիկե Սետիենի հետ։ Նշվում է, որ ընթրիքը կայացել է քաղաքի ամենահայտնի ռեստորաններից մեկում։
Ըստ աղբյուրի՝ ընթրիքը անձամ նախաձեռնել է Սետիենը, ում համար այս ամենը շատ կարևոր է՝ թիմային մթնոլորտը բարելավելու համար։ Հաղորդվում է, որ ակումբի ֆուտբոլիստները միասին չէին ընթրել սեպտեմբերից ի վեր։ Ամանորյա ճաշկերույթ նույնպես չի եղել՝ խիտ խաղացանկի պատճառով։