Բարսելոնայի երկրպագուները Վալվերդեի հեռացման հարցով դիմել են Դոնալդ Թրամփին՝ նրան անվանելով իրանցի լրտես
Կարծես թե «Բարսելոնայի» երկրպագուների համբերության բաժակը նույնպես լցվել է ակումբի ոչ բավարար արդյունքների պատճառով։
«Բարսելոնայի» երկրպագուները Twitter-ի և Facebook-ի միջոցով դիմել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով նրան զբաղվել Էռնեստո Վալվերդեի հեռացման հարցով.
«Պարոն Թրամփ, տեղեկացնում ենք Ձեզ, «Բարսելոնայում» աշխատող Էռնեստո Վալվերդեն, ով մեր ակումբի գլխավոր մարզիչն է, իրանցի լրտես է։ Ձեռնարկե՛ք միջոցներ և փրկե՛ք աշխարհը։ Շնորհակալություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Ակումբի երկրապգուներն ակտիվացել են Իրանի էլիտար բանակի հրամատար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո։ Պատահարը տեղի է ունեցել հունվարի 3-ին Իրաքի մայարաքաղաք Բաղդադում, իսկ կատարվածի ողջ պատասխանատվությունը ԱՄՆ-ն վերցրել է իր վրա։
# Բարսելոնա, Էռնեստո-Վալվերդե