Բարսելոնայի երկրպագուները Բարտոմեուի դեմ ցույց են իրականացնում🎥
Ինչպես արդեն տեղյակ եք, «Բարսելոնայում» իրավիճակը անչափ լարված է։ Ակումբի ավագ Լեո Մեսսին ակումբին ֆաքս է ուղարկել՝ ցանկություն հայտնելով օգտվել իր պայմանագրի այն կետից, ըստ որի, կարող է խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։
Այդ ֆաքսը ստանալուց հետո ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրավիրեց տնօրենների խորհրդի հարատապ նիստ՝ քննարկելու ստեղծված իրավիճակը, իսկ դրան զուգահեռ ակումբի հարյուրավոտ երկրպագուներ հավաքվել են «Կապ Նոու» մարզադաշտի հարևանությամբ՝ պահանջելով Բարտոմեուի հրաժարականը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Խոսեպ Մարիա Բարտոմեու