Բարսելոնայի երկու ֆուտբոլիստներ մերժել են ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկը
«Բարսելոնան» պայմանագրի երկարաձգման հարցում չի կարողանում համաձայնության հասնել Գավիի և Ռոնալդ Արաուխոյի հետ։
Ինչպես հայտնում է Marca-ն, երկու ֆուտբոլիստներն էլ մերժել են կատալոնական ակումբի` պայմանագրի երկարաձգման վերջին առաջարկը։
Հաղորդվում է, որ երկու ֆուտբոլիստներին էլ չի գոհացնում առաջարկված պայմանագրի պայմանները։
Աղբյուրը փոխանցում է, որ «բլաուգրանան» արդեն 4 առաջարկ է կատարել երկու ֆուտբոլիստներին, որոնք մերժվել են։
Հավելենք, որ երկու ֆուտբոլիստների պայմանագրերն էլ ավարտվում են 2023 թ. հունիսի 30-ին ու արդեն կան տեղեկություններ, որ մի շարք գրանդ ակումբներ հետաքրքրված են նրանց ծառայություններով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գավի, Ռոնալդ Արաուխո, տրանսֆերներ