Բարսելոնայի երկու առաջատար ֆուտբոլիստներ վնասվածք են ստացել
«Բարսելոնան» Ժոան Գամպերի գավաթի խաղում 0:3 հաշվով պարտվել է «Մոնակոյին»։
Կատալոնական ակումբից հանդիպմանը մասնակցել են նաև կիսապաշտպան Իլկայ Գյունդողանն ու հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որոնք վնասվածք են ստացել, հայտնում է Diario Sport-ը։
Լևանդովսկին հանդիպումն սկսել էր մեկնարկային րոպեներից, սակայն առաջին կեսում անհաջող ընկել է ձեռքի վրա։ Լեհ ֆուտբոլիստը շարունակել է հանդիպումը, սակայն ընդմիջմանը փոխարինվել է` ցավերի պատճառով։
Գերմանիայի հավաքականի ավագ Իլկայ Գյունդողանը փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը, սակայն 64-րդ րոպեին գնդակի համար պայքարում մրցակցի ֆուտբոլիստը ծնկով հարվածել է նրա գլխին։
Ըստ աղբյուրի` 33-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, գլխուղեղի ցնցում է ստացել։ «Բարսելոնայի» բուժանձնակազմը նրան ստիպված էր դաշտից հեռացնել պատգարակի վրա։
Ֆուտբոլիստների առողջական վիճակի վերաբերյալ կատալոնական ակումբը դեռ հանդես չի եկել որևէ պաշտոնական հայտարարությամբ։
«Բարսելոնան» «Մոնակոյի» դեմ խաղով ավարտել է միջմրցաշրջանային հատվածը։ «Կապտանռնագույնները» 2024/25 մրցաշրջանում առաջին պաշտոնական հանդիպումն անցկացնելու են օգոստոսի 17-ին և իսպանական Լա լիգայի առաջին տուրում հյուրընկալվելիս մրցելու են «Վալենսիայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, ընկերական-հանդիպումներ, Ժոան Գամպերի գավաթ, Իլկայ Գյունդողան, Մոնակո, Ռոբերտ-Լևանդովսկի