Բարսելոնայի գլխավոր նպատակը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ
«Բարսելոնան» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ամրապնդել աջ պաշտպանի դիրք, հայտնում է Mundo Deportivo-ն։
«Բլաուգրանան» ի սկզբանե մտադիր է եղել «Մանչեսթեր Սիթիից» ձեռք բերել Ժոաու Կանսելուին, սակայն նա տեղափոխվեց Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալ»։ Պորտուգալացի ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է հենց «կապտանռնագույնների» կազմում։ Այժմ կատալոնական ակումբում այդ դիրքում ստիպված հանդես է գալիս նոմինալ կենտրոնական պաշտպան Ժյուլ Կունդեն։
Ըստ աղբյուրի` «Բարսելոնան» աջ պաշտպանի դիրքում պատրաստ է ձեռք բերել իր նախկին սան Օսկար Մինգեսային։ 25-ամյա ֆուտբոլիստն այժմ հանդես է գալիս «Սելտայում», որի հետ պայմանագիրն ավարտվում է 2026 թ. հունիսի 30-ին։ Իսպանացի պաշտպանը հիանալի է սկսել նոր մրցաշրջանը և 4 խաղում խփել է 2 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Մինգեսայի ու «Սելտայի» պայմանագրում կա հատուկ կետ, ըստ որի, «Բարսելոնան» յուրաքանչյուր պահի նրա տրանսֆերը կարող է հետ գնել 9 մլն եվրոյով։ Բացի այդ, կատալոնական ակումբին է դեռ պատկանում պաշտպանի նրանսֆերային իրավունքի 50 տոկոսը, որը գնել ցանկացողները պետք է վճարեն 20 մլն եվրո։
Օսկար Մինգեսան «բալուգրանայի» համակարգում հանդես է 2014-2022 թթ. և ակումբի հիմնական թիմում մասնակցել է 66 հանդիպման` դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
«Բարսելոնայի» թեկնածուներից մյուսն էլ «Բավարիայի» ֆուտբոլիստ Յոզուա Կիմիխն է, որը հաջորդ ամռանը կարող է դառնալ ազատ գործակալ։ 29-ամյա Կիմիխը պատրաստ է կրկին համագործակցել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի հետ։ Կողմերը միասին աշխատել են նաև մյունխենյան գրանդում։ Գերմանացի ֆուտբոլիստի շնորհիվ կատալոնական ակումբը կամրապնդի նաև հենակետային կիսապաշտպանի դիրքը։
Գերմանիայի ազգային հավաքականի նոր ավագը «Բավարիայում» է 2015 թ. հուլիսից և 393 խաղում խփել է 42 գոլ, թիմակիցներին օգնել աչքի ընկնել 102 անգամ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Բարսելոնա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Յոզուա-Կիմիխ, Սելտա, տրանսֆերներ, Օսկար Մինգեսա