Բարսելոնայի ավագները դեմ չեն աշխավարձի կրճատմանը
Ինչպես տեղեկանցում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» ավագները՝ Լեո Մեսսին, Ժերար Պիկեն, Սերժի Ռոբերտոն, Սերխիո Բուսկետսը, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առաջնության դադարի պայմաններում աշխավարձի կրճատմանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ուրբաթ՝ մարտի 20-ին, ակումբի ղեկավարների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ընթացքում ակումբի նախագահ Խոսեմ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ հանդիպել է ակումբի ավագների հետ և եկել է համաձայնության աշխատավարձների կրճատման հարցում։ Բարտոմեուի խոսքերով՝ խաղացողները դրական են արձագանքել նախագահի առաջարկին և համաձայն են աշխատավարձի կրճատման քանի դեռ առաջնությունը դադարեցված է։
«Բարսելոնան» յուրաքանչյուր տարի մոտ 550 մլն եվրո ծախսում է խաղացողների աշխատավարձների վրա, որը կազմում է ակումբի տարեկան եկամտի 53 %-ը։ Այս իրավիճակով պայմանավորված՝ ակումի եկամուտը կտրուկ նվազել է, և ակումբը փորձում է անել ամեն ինչ, որպեսզի ծախսերի թիվը չգերազանցի 1 միլիարդ 47 մլն եվրոն, որը վերցվել է գրավի դիմաց։ Ակումբում հուսով են նաև, որ ծախսերը չի գերազանցի նաև 1 մլրդ եվրոն։
Բացի այս ամենից՝ անցնող շաբաթ ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի, Լա լիգայի, ինչպես նաև այլ խոշոր սպորտային կազմակերպությունների միջև տեղի են ունեցել բանակցություններ համաճարակի օրերին աշխատավարձերի կրճատման և ֆինանսական խոշոր վնասներից խուսափելու նպատակով։ Գրանդ ակումբները հուսով են, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն այնպիսի որոշումնրե կկայանացնեն, որոնք թույլ չեն տա ակումբներին մեծ կորուստներ կրել։
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Լեո Մեսսի, ՈւԵՖԱ, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս, ՖԻՖԱ