Բարսելոնայից հեռացավ ևս մեկ ֆուտբոլիստ
«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լենգլեն տեղափոխվել է Մադրիդի «Աթլետիկո»։
Մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը գրում է, որ մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը վարձակալել է ֆրանսիացի ֆուտբոլիստին։ «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը հայտնում է, որ «Ատլետիկոն» չի ունենալու 29-ամյա պաշտպանի տրանսֆերը գնելու իրավունք։
Կլեման Լենգլեն «Բարսելոնա» է տեղափոխվել 2018 թ. ամռանը, որի կազմում 160 խաղում խփել է 7 գոլ, կատարել 3 ասիստ։ Նախորդ մրցաշրջաններում նա վարձավճարով հանդես է եկել անգլիական «Տոտենհեմում» և «Ասթոն Վիլայում»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լա-լիգա, Կլեման Լենգլե, տրանսֆերներ