Բարսելոնայից բացի՝ ֆինանսական մեծ կորուստ կունենա նաև ՊՍԺ-ն

Բարսելոնայից բացի՝ ֆինանսական մեծ կորուստ կունենա նաև ՊՍԺ-ն

30/03/2020 - 22:11

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ֆինանսական մեծ հարված կստանա նաև ՊՍԺ-ն։

Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, ֆրանսիական ակումբի կորուստը կարող է կկազմի մոտ 215 մլն եվրո, ինչը մեծամասամբ պայմանավորված է հանդիպումների տոմսերի և հեռուստատեսային վաճառքի իրավունքի բացակայությամբ։ Նվում է նաև, որ ՊՍԺ-ի այս տարվա բյուջեն կորուստները չհաշված կկազմի մոտ 638 մլն եվրո։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը կփորձի խաղացողների վաճառքի միջոցով կոմպենսացնել այդ վնասը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պատրաստ է 150 մլն եվրոյի դիմաց վաճառել Նեյմարին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023