Բարսայի մեկ տասնյակից ավելի երկրպագուներ հարձակվել են Կումանի մեքենայի վրա🎥
Իսպանական Լա լիգայի 10-րդ տուրում կայացած Էլ Կլասիկոյի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։
Հանդիպումից հետո «Բարսելոնայի» մի քանի տասնյակ երկրպագուներ հավաքվել են մարզադաշտի հարևանությամբ և սպասել են ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին։
Երբ հոլանդացկի մասնագետն իր մեքենայով դուրս է եկել մարզադաշտի ավտոկայանատեղիից, «բլաուգրանասի» մեկ տասնյակից ավելի երկրծագուներ շրջափակել եմ նրա և սկսել են հարվածել մեքենային ու անպարկեշտ խոսքեր ասել նրան։ Բարեբախտաբար, Կումանին հաջողվել է դուրս գալ այդ իրավիճակից ու շարունակել ճանապարհը։
«Բարսելոնան» արդեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` դատապարտելով տեղի ունեցածն ու հայտարարելով, որ պատժելու է մեղավորներին։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ