Բարսան տապալվեց Վալենսիայում․ Լևանտե 3։1 Բարսելոնա?
Իսպանական Լա Լիգայի 11-րդ տուրի շրջանակներում գործող չեմպիոն «Բարսելոնան» հյուր էր գնացել «Լևանտեին»։
Մինչ հանդիպման 61-րդ րոպեն կատալոնացիների համար հանդիպման ընթացքը հաջող էր ընթանում, քանի որ 38-րդ րոպեին Լեո Մեսսին 11 մետրանոց հարվածի շնորհիվ առաջ էր մղել իր թիմին։
Այ իսկ 61-68-րդ րոպեների ընթացքում վալենսիական ակումբն իսկական մղձավանջ սարքեց կատալոնացիների պաշտպանների համար՝ 3 անգամ գրավելով Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։
Գոլերի հեղինակներ դարձան Խոսե Կամպանիան, Բորխա Մայորալն ու Նեմանյա Ռադոյան։
«Բարսան» մնաց 22 միավորով և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լևանտեն» վաստակած 17 միավորով բարձրացավ 8-րդ հորիզոնական։
# Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լևանտե