Բարսան պատասխան ֆաքս է ուղարկել Մեսսիին
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին ֆաքսի միջոցով դիմել է ակումբի ղեկավարությանը՝ ցանկություն հայտնելով հեռանալ ակումբից։ Արգենտինացի ֆուտբոլիստը ցանկանում է օգտվել իր պայմանագրի այն կետից,ըստ որի, կարող է խզել պայմանագիրը և հեռանալ ակումբից։
«Բարսելոնայի» ղեկավարները դրանից հետո տնօրենների խորհդրի արտահերթ նիստ անցկացրեց, ինչի արդյունքում հստակ որոշում է կայացվել, որ ակումբը մտադիր է Մեսսիին պահել իր շարքերում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ակումբի տնօրենների խորհուրդը պատասխան ֆաքսով դիմել է Լեո Մեսսին, որտեղ նշվում է նրանց ցանկությունը, ըստ որի, ակումբը ցանկանում է, որ արգենտինացի ֆուտբոլիստը «բլաուգրանասի» կազմում հանդես գա մինչև կարիերայի ավարտը։
# Բարսելոնա, Լեո Մեսսի