«Բարսան» մեծ դժվարությամբ կոտրեց «Էսպանյոլի» դիմադրությունը` տանելով 2026-ի առաջին հաղթանակը 🎥
Իսպանիայի Լա լիգայի 18-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում մրցակցի դաշտում 2:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
«Բլաուգրանան» հաղթանակը կորզեց մեծ դժվարությամբ. 86-րդ րոպեին աչքի ընկավ Դանի Օլմոն, իսկ 90-ին` Ռոբերտ Լևանդովսկին։
Հանդիպման հերոս դարձավ «Բարսելոնայի» դարպասապահ Ժոան Գարսիան` կատարելով սեյվ։
Հանսի Ֆլիկի գլխավորած թիմը Լա լիգայում տարավ 9-րդ անընդմեջ հաղթանակը և 49 միավորով առաջին տեղում է։ «Էսպանյոլը» 33 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml