Բարսան հետևում է Ռեալի ֆուտբոլիստին և պատրաստ է պայմանագիր առաջարկել նրան

Բարսան հետևում է Ռեալի ֆուտբոլիստին և պատրաստ է պայմանագիր առաջարկել նրան

20/09/2022 - 13:36

«Ռեալ Մադրիդի» վինգեր Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «արքայական» ակումբից։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան», որը հետևում է նրա շուրջ ծավալվող զարգացումներին։

Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» հաշվի է առել Ասենսիոյի մակարդակը, տարիքը և բազմակողմանիությունը։ «Բարսելոնայում» Մարկոն դիտարկվում է որպես հասուն խաղացող, ում սպասվում է երկար կարիերա:

«Ռեալի» ու Ասենսիոյի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին, ինչից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։

Նշվում է, որ «կապտանռնագույնները» պատրաստ են իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքել ազատ գործակալի կարգավիճակում։

Այս գործարքի իրականացմանը կարող է նպաստել նաև Ասենսիոյի գործակալի` Ժորժե Մենդեշի գործոնը, ով հիանալի հարաբերություններ ունի «Բարսելոնայի» ղեկավարության հետ։

Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն «սերուցքայինների» շարքերը համալրել է 2015 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 239 հանդիպում` դառնալով 50 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023