Բարսան երկարաժամկետ պայմանագիր է առաջարկել Այաքսի աստղին
«Բարսելոնայի» նորանաշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ներկայացրել է իր տրանսֆերային նպատակները։ Հոլանդացի մասնագետը ցանկանում է կատալոնական ակումբի շարքերում տեսնել «Այաքսի» հարձակվողական ոճի կիսապաշպտան Դոնի վան դե Բեկին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, կատալոնական ակումբն արդեն բանակցություններ է սկսել Վան դե Բեկի գործակալ Գվիդո Ալբերսի հետ։ Հայտնի է, որ «Բարսելոնան» 23-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 6 տարվա պայմանագիր։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալը» խաղացողին գնելու իրավունք ուներ, որը, սակայն, լրացել է սույն թվականի հունիսի 30-ին:
Կողմերի միջև չի բացառվում նաև փոխանակման հավանականությունը, քանի որ «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն աշխատում է «Այաքսի» հետ համաձայնության հասնելու հարցում, որը փորձում է ձեռք բերել Լուիս Սուարեսի տրանսֆերը։ Հայտնի է, որ Ամստերդամը ներկայացնող ակումբը ուրուգվայցի հարձակվողի դիմաց առաջարկել է 15 մլն եվրո։
# Այաքս, Բարսելոնա, Դոնի-վան-դե-Բեկ, Լուիս-Սուարես, Խոսեպ Մարիա Բարտոմեու, Նիկոլո Սկիրա, Ռոնալդ Կուման, տրանսֆերներ