«Բարսան» գոլառատ խաղում հաղթեց «Ռեալին»` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր 🎥
«Բարսան» գոլառատ խաղում հաղթեց «Ռեալին»` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր 🎥
12/01/2026 - 01:04

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում «Բարսելոնան» գոլառատ պայքարում 3:2 հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին»։

«Բլաուգրանայից» դուբլ գրանցեց Ռաֆինիան, մեկ անգամ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին։ «Արքայական» ակումբից գոլերը խփեցին Վինիսիուսն ու Գոնսալո Գարսիան։

Հանդիպման հերոսներից էր «Բարսայի» դարպասապահ Ժոան Գարսիան, որը 7 սեյվ կատարեց։

Այսպիսով, կատալոնական ակումբը պատմության մեջ 16-րդ անգամ դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025