«Բարսայի» տպավորիչ հաղթարշավն ընդհատվեց` պարտվելով «Ռեալ Սոսիեդադին» 🎥
«Բարսայի» տպավորիչ հաղթարշավն ընդհատվեց` պարտվելով «Ռեալ Սոսիեդադին» 🎥
19/01/2026 - 10:28

Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիդեդին»։

Բասկյան ակումբից 32-րդ րոպեին հաշիվը բացեց թիմի ավագ Միկել Օյարսաբալը։

«Բլաուգրանան» պատասխան գոլը խփեց միայն 70-րդ րոպեին. աչքի ընկավ Մարկուս Ռեշֆորդը։

Այդուհանդերձ, հաջորդ իսկ գրոհին` 71-րդ րոպեին, Գոնսալո Գեդեշը կրկին առաջ մղեց բասկյան ակումբին։ Պորտուգալացի ֆուտբոլիստի խփած գոլը հետագայում հաղթական դարձավ Պելեգրինո Մատարացոյի գլխավորած թիմի համար։

Հանդիպման հերոս դարձավ նաև «Սոսիեդադի» դարպասապահ Ալեքս Ռեմիրոն` կատարելով 8 սեյվ։

Կատալանոնական ակումբի հարվածներից հետո գնդակը 5 անգամ էլ դիպավ դարպասաձողին։

Այս խաղով ընդհատվեց Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի տպավորիչ հաղթարշավը։ «Կապտանռնագույնները» բոլոր մրցաշարերի նախորդ 11 խաղերը հաղթել էին։

«Բարսան» նախորդ պարտությունը կրել էր 2025թ. նոյեմբերի 25-ին` Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում 0:3 հաշվով զիջելով «Չելսիին»։

«Բարսելոնան» 49 միավորով շարունակում է գլխավորեր մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող Մադրիդի «Ռեալը», սակայն, արդեն ընդամենը 1 միավորով հետ մրցակցից։ «Ռեալ Սոսիեդադը» 24 միավորով 8-րդ տեղ բարձրացավ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025