Բարձրագույն խմբի առաջնության թեժ վերջաբանը (ԾԱՂՐԱՆԿԱՐ)?

Բարձրագույն խմբի առաջնության թեժ վերջաբանը (ԾԱՂՐԱՆԿԱՐ)?

04/07/2020 - 16:44

Մոտենում է ավարտին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/20 մրցաշրջանը։ Շատերի համար անսպասելի առաջնության ավարտը խոստանում է լինել անհավանական ինտրիգային, քանի որ այնպես ստացվեց, որ չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են միանգամից երեք ակումբներ՝ «Շիրակը», «Արարատ-Արմենիան» և «Նոան»։

Առաջնության ավարտից երկու տուր առաջ մրցաշարային աղյուսակը 46 միավորով գլխավորում է «Շիրակը», նույնքան միավոր ունի նաև «Արարատ-Արմենիան», իսկ «Նոան» ունի 45 միավոր։ Հատկանշական է, որ նախավերջին տուրում «Նոան» և «Շիրակը» մրցելու են միմյանց դեմ։

Interfootball-ի ծաղրանկարիչը առաջնության թեժ ավարտի մասին հիանալի ծաղրանկար է պատրաստել, որն էլ հանձնում ենք ձեր դատին․

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023