Բարթոն. «Բարսան լավագույն և ամենաբարձր աշխատավարձ վճարող կանանց թիմն է»
«Մանչեսթեր Սիթիի», «Նյուքասլի», «Մարսելի» և Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջոուի Բարթոնը խոսել է կանանց ֆուտբոլի մասին.
««Բարսելոնան» լավագույն կանանց թիմն ունի, որը նաև ամենաբարձր աշխատավարձն է վճարում ֆուտբոլիստներին, սակայն այն չէր կարող հաղթել նույնիսկ Անգլիայի 5-րդ դիվիզիոնը` Ազգային կոնֆերենցիան։
Կանանց մասնակցությամբ հանդիպումները դիտելուց հետո համոզվում եմ, որ ոչ մի ակումբ տեղը չէր պահպանի 5-րդ դիվիզիոնում»,- մեջբերում է Daily Mail-ը։
Նշենք, որ կանանց «Բարսելոնայի» թիմն Իսպանիայի նախորդ չորս առաջնությունների անփոփոխ չեմպիոնն է, իսկ ընթացիկ` 2023/24 մրցաշրջանում վաստակած 52 միավորով գլխավորում է Լիգա Ֆ-ի մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցելով 9 միավորով։
«Բարսելոնան» անցնող 4 տարում նաև երկու անգամ դարձել է կանանց Չեմպիոնների լիգայի մրցաշարի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լիգա Ֆ, Կանանց Իսպանիայի առաջնություն, Կանանց Չեմպիոնների լիգա, կանանց ֆուտբոլ, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ջոուի Բարթոն