Բավարիա – ՊՍԺ, Տոտենհեմ – Միլան հանդիպումների մրցավարական անձնակազմերը
Մարտի 8-ին կկայանան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Բավարիա» – «Պարի Սեն-Ժերմեն» և «Տոտենհեմ» – «Միլան» դիմակայությունների պատասխան հանդիպումները։
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը։
Գլխավոր մրցավար – Դանիելե Օրսատո (Իտալիա)
Եզրային մրցավարներ – Չիրո Կարբոնե, Ալեսանդրո Ջալատինի (երկուսն էլ` Իտալիա)
Չորրորդ մրցավար – Մաուրիցիո Մարիանի (Իտալիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Մասիմիլիանո Իրատի, Պաոլո Վալերի (երկուսն էլ` Իտալիա)
Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն (Ֆրանսիա)
Եզրային մրցավարներ – Նիկոլիա Դանո, Բենժամեն Պաժե (երկուսն էլ` Ֆրանսիա)
Չորրորդ մրցավար – Ժերեմի Պինիար (Ֆրանսիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Ալեխանդրո Էրնանդես (Իսպանիա), Վիլի Դելաժո (Ֆրանսիա)
Հիշեցնենք, որ վերոնշյալ դիմակայությունների առաջին խաղերում «Բավարիան» և «Միլանը» հաղթել են նույն` 1:0 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Դանիելե Օրսատո, Կլեման Տյուրպեն, Միլան, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Տոտենհեմ