Բավարիան անկասելի է`  նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Բավարիան անկասելի է` նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

03/11/2021 - 01:55

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բավարիան» E խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Բենֆիկայի» դեմ։

Հանդիպման մեծ մասում Յուլիան Նագելսմանի թիմն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, ինչն էլ նպաստեց, որ մյունխենյան ակումբը հաղթեց 5:2 հաշվով։

Տանտերերի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի ընկան Սերժ Գնաբրի ու Լերոյ Սանեն։

«Բենֆիկայի» գոլերն էլ խփեցին Մորատոն ու Դարվին Նունյեսը։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Դինամո Կիև» 0:1 «Բարսելոնա»

4-րդ տուրից հետո E խումբն ունի հետևյալ տեսքը.

  1. «Բավարիա» – 12 միավոր
  2. «Բարսելոնա» – 6 միավոր
  3. «Բենֆիկա» – 4 միավոր
  4. «Դինամո Կիև» – 1 միավոր

Այսպիսով, «Բավարիան» նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023