«Բավարիան» 9 ֆուտբոլիստով մեծ դժվարությամբ ոչ-ոքի գրանցեց «Բայերի» հետ 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 26-րդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բայերի» հետ։
Լևերկուզենյան ակումբն արդեն 6-րդ րոպեին Ալեիշ Գարսիայի ջանքերով բացեց խաղի հաշիվը
42-րդ րոպեին մյունխենյան գրանդը` Նիկոլաս Ջեքսոնի կոպտագույն խախտումից հետո, մնաց 10 ֆուտբոլիստով։
69-րդ րոպեին «ռեկորդ մայսթերը» նույնսիկ 10 ֆուտբոլիստով հավասարեցրեց հաշիվը. աչքի ընկավ Լուիս Դիասը։
Կոլումբացի վինգերը հետագայում դարձավ հանդիպման հակահերոսը։ Նա 74-րդ րոպեին մրցակցի գլխին ոտքով հարվածելու համար դեղին քարտ ստացավ։
84-րդ րոպեին 29-ամյա եզրայինը ևս մեկ անգամ դեղին քարտով զգուշացվեց սիմուլյացիա անելու համար` հեռացվելով դաշտից։
Երկու ֆուտբոլիստի առավելություն ստացած «Բայերը» խաղավերջում մեծ ճնշում էր գործադրում. «Բավարիան» դժվարությամբ պահպանեց ոչ-ոքին։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 67 միավորով առաջին տեղում է, «Բայերը»` 45 միավորով 6-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml