Բավարիան 60 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց
«Քրիսթալ Փելասի» վինգեր Մայքլ Օլիսեն տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
22-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ գործարքը «ռեկորդ մայսթերի» համար արժեցել է 60 մլն եվրո։
Օլսիեն «Քրիսթալ Փելասում» հանդես էր գալիս 2021 թ. հուլիսից և 90 խաղում դարձել է 16 գոլի ու 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Մայքլ Օլիսե, Նիկոլո Սկիրա, տրանսֆերներ, Քրիսթալ Փելես