Բավարիան 50 մլն եվրոյով կգնի Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը
Անգլիական «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինիան կարեիրան կշարունակի Մյունխենի «Բավարիայի» կազմում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության հարցում «ռեկորդ մայսթերը» վերջնական համաձայնության է հասել «հովեկների» հետ։ Գերմանական գրանդը Պալինիայի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբին վճարելու է 50+5 մլն եվրո։
Պորտուգալացի ֆուտբոլիստը մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու «Բավարիայի» հետ։
Ժոաու Պալինիան «Ֆուլհեմի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից 79 խաղում խփել է 8 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։ Այժմ նա Պորտուգալիայի հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը և մրցաշարում անցկացրել է 3 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Ժոաու Պալինիա, Պորտուգալիայի հավաքական, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆուլհեմ