«Բավարիան» ֆանտաստիկ comeback արեց` ջախջախելով «Ֆրայբուրգին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրում «Բավարիան» սեփական դաշտում 6:2 հաշվով ջախջախել է «Ֆրայբուրգին»։
Հյուրերը Յուիտո Սուզուկիի ու Յոհան Մազամբիի գոլերի շնորհիվ 17-րդ րոպեի դրությամբ 2:0 հաշվով անսպասելի հաղթանակ էր տանում, բայց «ռեկորդ մայսթերը» ֆանտաստիկ comeback է արել` հետագայում մրցակցի դարպասն ուղարկելով 6 անպատասխան գնդակ։
Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից անհավանական հանդիպում է անցկացրել Մայքլ Օլիսեն` գրանցելով 2 գոլ ու 3 ասիստ։
Մյունխենյան գրանդից մեկական գոլ խփել են Լենարտ Կառլը, Դայո Ուպամեկանոն, Հարի Քեյնն ու Նիկոլաս Ջեքսոնը։
«Բավարիան» 31 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ֆրայբուրգը» 13 միավորով 10-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml