Բավարիան ցանկանում է երկարաձգել պայմանագիրը 17-ամյա ֆուտբոլիստի հետ, սակայն կան տարաձայնություններ
«Բավարիայի» պատանի հարձակվող Ջամալ Մուսիալան, հավանական է, որ երկարաձգի պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ։ Բանակցությունների հաջող ընթացքի դեպքում կողմերը կկնքեն պայմանագիր մինչև 2025 թվականի ամառ։
«Բանակցություններն ընթացքի մեջ են․ կողմերի միջև առկա է որոշակի անհամաձայնություն, սակայն նրանք դրական են տրամադրված։ Ամեն ինչ կորոշվի մինչև փետրվարի վերջ»,- հաղորդում է Sky Deutschland-ի լրագրող Մաքս Բիլեֆելդը։
Ընթացիկ մրցաշրջանում պատանի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ։
# Բավարիա, Բունդեսլիգա, Ջամալ Մուսիալա