Բավարիան տուգանել է Կոմանին

Բավարիան տուգանել է Կոմանին

17/04/2020 - 10:52

«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը հերթական մարզումներից մեկին հաճախել է  McLaren-ով, ինչի համար ակումբի կողմից տուգանվել է։

Բանն այն է, որ ակումբը համագործակցում է Audi  ընկերության հետ և ակումբին վերաբերող ցանկացած հասարակական վայրում նրանք պետք է հայտնվեն հենց այդ ընկերության մակնիշի ավտոմեքենայով։

Նշենք, որ մարզմանը ևս մի քանի ֆուտբոլիստներ ժամանել են ոչ թե Audi -ով, այլ մակնիշի ավտոմեքենայով։ Նիկոլաս Զյուլեն ժամանել է Ferrari-ով, իսկ Ֆիլիպե Կոուտինիոն՝ Merecdes-ով, այդ իսկ պատճառով ակումբը որոշել է լուծում տալ այդ հարցին։

«Ես ցանկանում եմ ակումբից և Audi-ից ներողություն խնդրել այն բանի համար, մարզմանը չեմ հաճախել այդ ընկերության մակնիշի ավտոմեքենայով։ Խնդիրն այն է, որ իմ Audi-ի կողային հայելին վնասված է, սակայն դա իմ սխալն է եղել»,- Կոմանի խոսքերը մեջբերում է Bild-ը։

Նշենք, որ «Բավարիայի» բաժնետոմսերի 8․3 տոկոսը պատկանում է հենց Audi-ին։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023