Բավարիան տուգանել է Կոմանին
«Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը հերթական մարզումներից մեկին հաճախել է McLaren-ով, ինչի համար ակումբի կողմից տուգանվել է։
Բանն այն է, որ ակումբը համագործակցում է Audi ընկերության հետ և ակումբին վերաբերող ցանկացած հասարակական վայրում նրանք պետք է հայտնվեն հենց այդ ընկերության մակնիշի ավտոմեքենայով։
Նշենք, որ մարզմանը ևս մի քանի ֆուտբոլիստներ ժամանել են ոչ թե Audi -ով, այլ մակնիշի ավտոմեքենայով։ Նիկոլաս Զյուլեն ժամանել է Ferrari-ով, իսկ Ֆիլիպե Կոուտինիոն՝ Merecdes-ով, այդ իսկ պատճառով ակումբը որոշել է լուծում տալ այդ հարցին։
«Ես ցանկանում եմ ակումբից և Audi-ից ներողություն խնդրել այն բանի համար, մարզմանը չեմ հաճախել այդ ընկերության մակնիշի ավտոմեքենայով։ Խնդիրն այն է, որ իմ Audi-ի կողային հայելին վնասված է, սակայն դա իմ սխալն է եղել»,- Կոմանի խոսքերը մեջբերում է Bild-ը։
Նշենք, որ «Բավարիայի» բաժնետոմսերի 8․3 տոկոսը պատկանում է հենց Audi-ին։
# Բավարիա, Կինգլսի Կոման, Նիկոլաս Զյուլե, Ֆիլիպե Կոուտինիո