«Բավարիան» պայմանագիր է համաձայնեցրել «Լիվերպուլի» ֆուտբոլիստի հետ
«Լիվերպուլի» վինգեր Լուիս Դիասը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում», հայտնում է Bild-ը։
Մյունխենյան գրանդը մինչև 2029 թ. հուլիսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել կոլումբացի ֆուտբոլիստի հետ։ Նախքան հարկերի վճարումը նրա աշխատավարձը կլինի տարեկան 14 միլիոն եվրո։ Դրան կավելանան նաև պարգևավճարներ` կախված Դիասի արդյունավետությունից։
«Ռեկորդ մայսթերը» 28-ամյա եզրայինի տեղափոխության հարցում դեռ չի կարողանում համաձայնության հասնել «Լիվերպուլի» հետ։
«Բավարիան» Դիասի տեղափոխության համար առաջարկել է 67,5 միլիոն եվրո, սակայն մերսիսադյայն գրանդից մերժում է ստացել։ Անգլիական ակումբը շատ ավելին է ցանկանում վաստակել իր ֆուտբոլիստի տրանսֆերի վաճառքից։
Դիասը 2024/25 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 50 խաղում 17 գոլ է խփել, կատարել 8 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բավարիա, Լիվերպուլ, Լուիս Դիաս, տրանսֆերներ