Բավարիան ու Բորուսիան ճախրում են?
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում արդեն ավարտվել 6 հանդիպում։
Գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ընդհատեց անհաջող հանդիպումները շարքը՝ «Ալյանց Արենա» մարզադաշտում 6։1 հաշվով առավելության հասնելով «Վերդերի» նկատմամբ։
Մյունխենցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆիլիպե Կոուտինիոն, առաջնության լավագույն ռմբարկու Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի, իսկ Թոմաս Մյուլերը՝ մեկ գոլի հեղինակ։ Հյուրերի կազմից միակ գնդակը հեղինակել է Միլոտ Ռաշիկան՝ շեշտակի հարվածով գրավելով Նոյերի պաշտպանած դարպասը։
Հանս-Դիտեր Ֆլիկի սաները վաստակեցին 27 միավոր և բարձրացան 4-րդ հորիզոնական։ «Վերդերը» 14 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը։
Դորտմունդի «Բորուսիան» տարավ երրորդ անընդեմջ հաղթանակը։ Լուսիեն Ֆավրի սաներն այս անգամ ուժեղ գտնվեցին «Մայնցի» նկատմամբ՝ հյուրընկալվելիս խփելով 4 անպատասխան գնդակ։ Աչքի ընկան Մարկո Ռոյսը, Ջեյդոն Սանչոն, Տորգան Ազարը, ինչպես նաև Նիկո Շուլցը։
Դորտմունցիները 29 միավորով շարունակում են զբաղեցնել 3-րդ հորիզոնականը՝ առաջատար Մյունխենգլադբախի «Բորուսիային» զիջելով 2 միավոր, որը իր հանդիպումը կանցկացնի վաղը։
Ավարտված մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Հերտա» 1։0 «Ֆրայբուրգ»
«Հոֆֆենհայմ» 2։4 «Աուգսբուրգ»
«Քյոլն» 2։0 «Բայեր»
«Պադերբորն» 1։1 «Ունիոն Բեռլին»
# Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա