Բավարիան շուտով կհայտարարի ՊՍԺ-ի հարձակվողին ձեռք բերելու մասին
ՊՍԺ-ի հարձկավող Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը մոտ է «Բավարիա» տեղափոխվելուն։
Օրեր առաջ մյունխենյան ակումբը փորձել է ձեռք բերել «Հոֆֆենհայմի» կենտրոնական հարձակվող Անդրեյ Կրամարիչին, սակայն գործարքը մտել է փակուղի, ինչից հետո ակումբի ղեկավարները կապ են հաստատել փարիզյան ակումբի կամերուցնի հարձակվողի և 2 տարվա պայմանագիր են համաձայնեցրել նրա հետ։ 31-ամյա հարձակվողը «Բավարիայի» ֆուտբոլիստ կդառնա անվճարր, քանի որ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։
Այդ մասին տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան։
Չուպո-Մոտինգը 2018 թվականից հանդես էր գալիս ՊՍԺ-ում, որի կազմում մասնակցել է 51 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բավարիա, Էրիկ Աբիդալ, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ