«Բավարիան» շարունակում է հիացնել` ջախջախելով «Ունիոն Բեռլինին» 🎥
«Բավարիան» շարունակում է հիացնել` ջախջախելով «Ունիոն Բեռլինին» 🎥
21/03/2026 - 20:45

Գերմանիայի Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Բավարիան» տնային խաղում 4:0 հաշվով ջախջախեց «Ունիոն Բեռլինին»։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Սերժ Գնաբրին, մեկական գոլ խփեցին նաև Մայքլ Օլիսեն ու Հարի Քեյնը։

Բացի խփած գոլերից, «ռեկորդ մայսթերը» հիացրեց նաև իր խաղով` մրցակցի դարպասի ուղղությամբ կատարելով 31 հարված (9-ը` դիպուկ), գնդակին տիրելով ժամանակի 74 տոկոսը, ստեղծելով 5,53 xG (հավանական գոլ), խաղարկելով 12 անկյունային։

Վենսան Կոմպանիի գլխավորած թիմը 70 միավորով առաջին տեղում է, «Ունիոն Բեռլինը»` 31 միավորով 10-րդ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026