Բավարիան մտադիր է ձեռք բերել Բարսելոնայի առաջատարներից մեկին
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը, հանարվոր է, լքի կատալոնական կաումբը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հոլանդացի կիսապաշտպաի ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան», որը Դե Յոնգին փորձում էր ձեռք, երբ նա դեռևս «Այաքսի» ֆուտբոլիստ էր։
Մյունխենյան ակումբը մտադիր է խաղացողին գայթակղել Դե Յոնգին՝ խոստանալով նրան մշտական տեղ մեկնարկային կազմում։
«Բավարիայի» ներկայացուցիչները կիսապաշտպանի գործակալին արդեն տեղյակ են պահել, որ պատրաստ են բանակցություններ սկսել։ Չնայած խաղացողի հրաժարագինը կազմում է 400 մլն եվրո, գերմանական ակուբմի ներակայացուցիչները տրամադրված են, որ խաղացողի տրանսֆերը մոտավորապես կարժենա այնքան, որքան «Բարսելոնան» վճարել է «Այաքսին»։ Կատալոնական ակումբը 2019 թվականի ձմռանը Դե Յոնգի տրանսֆերի ձևակերպման համար ընդհանուր առմամբ վճարել է 86 մլն եվրո։
Բանն այն է, որ «բլաուգրանասի» ներկայացուցիչները նույնպես դեմ չեն բաժանվել խաղացողից։ Այդ մասին տեղեկացնում է Goal.com-ը։
«կապտանռնագույնները» անհանգստացած են ստեղծված ֆինանսական ծանր վիճակով, ինչը պայմաանվորված է կորոնավիրուսի համաճարակով։ Ակումբի ղեկավարները կարծում են, որ ֆինանսական խնդիրնրեը կստիպեն վաճառել հոլանդացի կիսապաշտպանին։
# Բավարիա, Բարսելոնա, տրանսֆերներ, Ֆրենկի-դե-Յոնգ