Բավարիան մերժել է Բարսելոնայի առաջարկը
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Բարսելոնան» Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերի հարցում նոր առաջարկ է կատարել «Բավարիային»։
Կատալոնական ակումբը լեհ հարձակվողի դիմաց «Բավարիային» առաջարկել էր 40+5 մլն եվրո, որը, ինչպես հայտնում է, Bayern & Germany-ն, մերժվել է։
Նշվում է, որ մյունխենյան ակումբը 33-ամյա ֆուտբոլիստի տրսնսֆերի հարցում բանակցություններ կսկի միայն այն դեպքում, եթե առաջարկ ստանա 50 մլն եվրոյի տեսքով։
Նշենք, որ «Բավարիան» Լևանդովսկիի տրանսֆերի հարցում արդեն երրորդ անգամ է մերժում «Բարսելոնայի» առաջարկը։
Ավփլի վաղ «բլաուգրանան» գործարքի դիմաց առաջարկել է նախ 32+5, ապա` 35+5 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ