Բավարիան հավաքում է ճամպրուկները. Ման. Սիթին դուրս եկավ ՉԼ կիսաեզրափակիչ🎥
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 3:0 հաշվով։
Պատասխան խաղում, չնայած «ռեկորդ մայսթերն» ուներ խաղային բավական լուրջ առավելություն, միևնույն է, չկարողացավ կոտրել մանկունյական ակումբի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Պեպ Գվարդիոլայի թիմից աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը, իսկ «Բավարիայի» պատասխան գոլը խփեց Յոզուա Կիմիխը։
Հատկանշական է, որ Հոլանդը 0:0 հաշվի ժամանակ չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոցը. գնդակը բարձր ընթացավ։
Հանդիպման հերոսներից դարձավ «Սիթիի» դարպասապահ Էդերսոնը` կատարելով 4 սեյվ։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:1 հաշվով և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Էրլինգ Հալանդ, Թոմաս ՏՈւխել, Մանչեսթեր-Սիթի, Յոզուա-Կիմիխ, Չեմպիոնների-լիգա, Պեպ Գվարդիոլա