Բավարիան հավասարը չունի Գերմանիայում?
Այսօր՝ հուլիսի 4-ին, Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացավ Գերմանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Բայերը» և Բունդեսլիգայի չեմպիոն «Բավարիան»։
Մյւոնխնենյան ակումբն արդեն առաջին խաղակեսում գրեթե լուծեց գավաթակրի հարցը՝ երկու անգամ գրավելով Լուկաշ Գրադեցկիի դարպասը․ աչքի ընկան Դավիդ Ալաբան ու Սերժ Գնաբրին։
Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 60-րդ րոպեին, Ռոբերտ Լևանդովսկին ավելի մեծացրեց «Բավարիայի» առավելությունը, սակայն ընդամենը 3 րոպե անց Սվեն Բենդերը մեկ գնդակ հետ բերեց։
89-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ և վերականգնեց երեք գնդակի տարբերությունը, իսկ 90+5-րդ րոպեին Կայ Հավերցը դրեց հանդիպման վերջակետը՝ 4։2։
Այսպիսով, «Բավարիան» Բունդեսլիգայի չեմպիոնությանն ավելացրեց նաև Գերմանիայի գավաթը։ Մյունխենյան ակումբը հոբելյանական՝ 20-րդ անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը։
# DFB-Pokal, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Գերմանիայի գավաթ, Դավիդ Ալաբա, Կայ Հավերց, Ռոբերտ-Լևանդովսկի, Սերժ Գնաբրի, Սվեն Բենդեր